Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի

Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի

 Կառավարությունը որոշեց. Հայաստանն այլևս ամառային ժամանակի չի անցնի: Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը:

 

Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ որոշումը դրական կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա: 

 

Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում և մարտի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) 2 ժամով շեղվում է առաջ, որը խիստ աննպատակահարմար է:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին` միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Սա ենթադրում է, որ օրենքն ուժի մեջ պետք է մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը:

 

Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ:

 

Նշենք, որ ամառային-ձմեռային ժամանակին անցումից հրաժարվել են նաև Ռուսաստանն ու Վրաստանը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ